‘Time-ը Նավալնիին ընդգրկել է համացանցի ամենաահեղինակավոր օգտատերերի ցանկում’

966

Time ամսագիրը Ալեքսեյ Նավալնիին ընդգրկել է աշխարհում համացանցի երեսուն ամենահեղինակավոր օգտատերերի ցանկում: Ցուցակը հրապարակվել է ամսագրի կայքում:

Խմբագրական հոդվածում նշվում է, որ Նավալնին հեղինակություն է ձեռք բերել իր հակակոռուպցիոն հետազոտությունների շնորհիվ: Այսպես, միայն նրա մի գրառումը «Տրանսնեֆտ»-ի մասին մեկ օրում մեկ միլիոն «այցելու» է ունեցել:

Նավալնիից բացի՝ ամսագրի վարկանիշային ցուցակում են հայտնվել, մասնավորապես, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, երգիչ Ջասթին Բիբերը, երգչուհի Թեյլոր Սվիֆթը, Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները, գրող Ջոան Ռոուլինգը, մոդել Քիմ Քարդաշյանը:

Վարկանիշը կազմելիս ամսագիրը հաշվի է առել բաժանորդների թիվը, բլոգի այցերի թիվը, նորություններ հաղորդելու ունակությունը և այլ գործոններ:

 Ի դեպ, մարտի 6-ին Նավալնին 15-օրյա վարչական կալանքը կրելուց հետո ազատ է արձակվել: Նրան ձերբակալել էին Մոսկվայի մետրոյում մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ բաժանելու համար: Հանարահավաքը տեղի չունեցավ՝ Բորիս Նեմցովի սպանության պատճառով: Նավալնիին թույլ չտրվեց մասնակցել իր զինակցի հուղարկավորությանը. դատավորը պատճառաբանեց,  թե կալանքն ընդհատվում է միայն մոտ ազգականի մահվան դեպքում, ինչպիսին Նեմցովը Նավալնիի համար չի հանդիսանում: Փոխանցում է lenta.ru-ն:  

Նախորդ հոդվածը‘Ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» մտադիր չէ իր մարզադաշտը տրամադրել Իսպանիայի գավաթի եզրափակչի համար’