‘Times. Բլերը Նազարբաևին սովորեցրել է՝ ինչպես փրկել դեմքը Ժանաոզենի ողբերգական դեպքերից հետո’

1062

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը Ղազախստանի  նախագահ Նուրսուլթան Նազարբաևին խորհուրդ է տվել, թե ինչպես բարելավել իր իմիջը Ժանաոզենի բողոքի ցույցերից հետո: Այդ մասին գրում է The Times-ը՝ հղում անելով Բլերի՝ Նազարբաևին ուղղված և մամուլում հայտնված նամակին:

2011 թ. դեկտեմբերի 16-17-ին Ժանաոզենում և Շետպե ավանում զանգվածային անկարգություններ էին բռնկվել, որոնց արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների՝ զոհվել էր 15 և վիրավորվել 100-ից ավելի մարդ: Ձերբակալվել և երկարատև ազատազրկման էին դատապարտվել Ժանաոզենի բարձրաստիճան ոստիկաններ, ինչպես նաև քաղաքի նավթային ձեռնարկությունների նախկին թոփ-մենեջերներ:

Բլերը Նազարբաևի խորհրդականն է եղել 2011 թվականից: Ինչպես պնդում է թերթը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը Ղազախստանի նախագահին խորհուրդ է տվել մարդկային զոհերն անվանել «ոզբերգական», բայց նաև ընդգծել, որ դա չպետք է «մթագնի այն լայնածավալ առաջընթացը», ինչին հասել է երկիրը: Այդ խորհուրդը Բլերը Նազարբաևին տվել է Ղազախստանի առաջնորդի՝ Քեմբրիջի համալսարանում ելույթ ունենալուց առաջ, նշել է The Daily Mail-ը:

Human Rights Watch կազմակերպությունն արդեն քննադատության է ենթարկել Բրիտանիայի նախկին վարչապետի գործողությունները՝ դրանք բնութագրելով «ամոթալի», փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Էբոլա վիրուսով վարակված բրիտանացուն տեղափոխել են Լոնդոն’
Հաջորդ հոդվածը‘Իրանը կսատարի Իրաքին՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում’