‘Twitter-ն արգելափակել էհակամուսուլմանական տեսագրություն տեղադրած Britain First-ի կայքէջերը’

10083

Դեկտեմբերի 18-ին Twitter սոցիալական ցանցն արգելափակել է բրիտանական ծայրահեղ աջակողմյան ազգայնական Britain First («Առաջին հերթին՝ Բրիտանիան») կազմակերպության և նրա ղեկավարների կայքէջերը:

Ավելի վաղ հակամուսուլմանական բովանդակությամբ տեսաերիզները ղեկավարներից մեկի էջից իր Twitter-ում  էր տեղադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչը վրդովմունքի ալիք էր բարձրացրել ամբողջ աշխարհում: Տեսաերիզները սադրիչ վերնագրեր ունեին՝ «Մուսուլման ներգաղթյալը ծեծում է հենակավոր հոլանդացի երեխային», «Մուսուլմանը ոչնչացնում է Կույս Մարիամի արձանը», «Իսլամիստական մաֆիան անչափահասին տանիքից ցած է նետում ու ծեծելով սպանում»:

Նախկինում Twitter-ի ղեկավարությունը հայտարարել է, որ կարգելափակի ազգայնական բովանդակություն ունեցող էջերը, որոնք բացել են ֆիզիկական անձինք կամ հասարակական կազմակերպությունները:

Ընկերության հայտարարության մեջ ասվում էր, որ կարգելափակվեն այն էջերը, որոնք տեղադրում են այնպիսի լոգոտիպեր, խորհրդանշաններ կամ նկարներ, որոնց նպատակն է մարդկանց միջև թշնամանք սերմանել ռասայի, կրոնի, սեռական կողմնորոշման կամ էթնիկ պատկանելության հատկանիշներով:

Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘ԱԴԾ. Ի՞նչ են անում իսլամիստները՝ Սիրիայում և Իրաքում պարտություն կրելուց հետո’
Հաջորդ հոդվածը‘Միջազգային կոալիցիան հերքել է ԻՊ-ի առաջնորդի գերվելու մասին տեղեկությունը’