‘UOL Esporte. ՊՍԺ-ն Նեյմարին զրկել է պարգևավճարներից’

695

ՊՍԺ-ն տուգանել է թիմի հարձակվող Նեյմարին: Այս մասին տեղեկացնում է UOL Esporte-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբը պարգևավճարներից զրկել է բրազիլացուն՝ էթիկայի կանոնները խախտելու համար: Ավելի վաղ հաղորդվում էր, որ թիմի խաղացողները մոտ 375 հազար եվրո պարգևավճար կստանան:

Հավելենք, որ ակումբը պատժել է Նեյմարին, քանի որ վերջինս հրաժարվել է մասնակցել մինչմրցաշրջանային հավաքին: Նա ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»:

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կբարձրանա’
Հաջորդ հոդվածը‘Անչելոտի. Կխոսեմ Խամեսի մասին, երբ նա դառնա «Նապոլիի» խաղացող’