US Championship. Սամուել Սեւյանը մնում է 3 առաջատարների թվում

501

Սենթ Լուիսում շարունակվող շախմատի ԱՄՆ-ի առաջնության 8-րդ տուրում ամերիկահայ Սամուել Սեւյանը (2654) սպիտակ ֆիգուրներով մրցեց Լենիեր Դոմինգեսի (2760) հետ։ 40-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։ Մյուս պարտիաները նույնպես ավարտվեցին ոչ ոքի։

Սամուել Սեւյանը 5 միավորով մնաց առաջատար եռյակում։ 5-ական միավոր ունեն նաեւ Ալեքսանդր Լենդերմանն ու Ուեսլի Սոն։

Առաջնության ավարտին մնացել է 3 տուր։ Հոկտեմբերի 15-ին մասնակիցները կհանգստանան։

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 1765 նոր դեպք, 38 մահ
Հաջորդ հոդվածըԱնհայտ անձինք ներխուժել են «Մեմորիալի» գրասենյակ