US Open․ Սերենա Ուիլյամսը մեկնարկեց հաղթանակով

396

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ-ի բաց առաջնությունում։

Ամերիկացի թենիսիստուհին առաջին շրջանում մրցեց Չեռնոգորիայի ներկայացուցիչ Դանկա Կովինիչի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:3, 6:3։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 41 րոպե։

Երկրորդ շրջանում Սերենա Ուիլյամսի մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակեռ, էստոնացի Անետ Կոնտավեյտը, որը մեկնարկում պայքարից դուրս է թողել ռումինացի Ժակլին Կրիստիանին։

40-ամյա Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի բաց առաջնությունից հետո ավարտելու է մարզական կարիերան։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 60 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըԵԱ․ Լիլիթ Մկրտչյանը հաղթեց Մարիա Գեւորգյանին եւ բաժանում է 2-4-րդ տեղերը
Հաջորդ հոդվածըԱՄՆ դատախազությունը դեմ է անկախ իրավաբանի ներգրավմանը