‘Who is Mkhitaryan’

1006

«Յուվենտուսի» մարզադաշտում` «Յուվենտուս» – «Շախտյոր» հանդիպման նախօրեին ուկրաինական ակումբի մարզման ժամանակ ամենահաճախ տրվող հարցը հենց սա է եղել, նշել են ուկրաինացի լրագրողները: Terrikon-ը նշում է, որ մարզադաշտում ամենաշատը հնչում էին Մխիթարյանի եւ Անդրեա Պիրլոյի անունները:

Մխիթարյան, Միխթարյեն, նույնիսկ` Միխտարան: Իտալացի լրագրողները անընդհատ հարցուփորձ են արել Մխիթարյանի մասին, հետաքրքրվել նրա անձով, բաց մարզման ժամանակ տեսախցիկները հիմնականում Հենրիխին են փնտրում:

«Who is Mkhitaryan?…. (ավելի ճիշտ` Who is Mihtaryean) իտալացի պապարացիները անընդհատ խնդրում էին մարզվող «հանքափորների» մեջ իրենց ցույց տալ հատկապես Մխիթարյանին: «Spell correctly — Mkhi-ta-ryan… Look…», — չնայած ցանկանում էի ավելացնել, որ շուտով դուք Մխիթարյանին ավելի լավ կճանաչեք, քան Պիրլոյին»,- պատմել է Terrikon-թղթակիցը:

Նախորդ հոդվածը‘Դիտեք ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումը ժամը 12.00-ից սկսած’
Հաջորդ հոդվածը‘Մեր ժողովուրդն ազգովի պետք է պահանջի գլխավոր դատախազի հրաժարականը. Օսկանյանի փաստաբան ‘