World Challenge Cup․ Արթուր Դավթյանը դուրս եկավ եւս 2 գործիքի վարժության եզրափակիչ

386

Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը  Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում եւս երկու գործիքի եզրափակիչ է դուրս եկել։

World Challenge Cup-ի երկրորդ  մրցումային օրը անցկացվեց հենացատկի, զուգափայտի եւ պտտաձողի վարժությունների որակավորման փուլերը, որոնց Հայաստանի հավաքականից մասնակցեց միայն Արթուր Դավթյանը։

Հենացատկի վարժությունում այս վարժության աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոնը վաստակեց 14,555 միավոր եւ դուրս եկավ եզրափակիչ։

Զուցափայտերում վաստակեց 13,550 միավոր եւ այս վարժությունում էլ դուրս եկավ եզրափակիչ։ Դավթյանը չհաղթահարեց միայն պտտաձողի վարժության որակավորման փուլը։ Այս վարժությունում նրա  գնահատականը 12,700 միավոր էր։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը Վառնայի մրցաշարի մրցումային առաջին օրը եզրափակիչ էր դուրս եկել նաեւ ազատ վարժություններում, նժույգ թափեր եւ օղակների վարժություններում եւ մայիսի 27-28-ը կմասնակցի 5 եզրափակիչների։ Օղակների վարժությունում մեդալի համար կպայքարի նաեւ Արթուր Ավետիսյանը։

Հայաստանի հավաքականի ներկայացուցիչների հետ Վառնայի մրցահարթակում աշխատում է մարզիչ Հայկ Նազարյանը։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մրցավարական խմբում է։

Նախորդ հոդվածը«Ռեալն» ու «Բարսելոնան» այլեւս չեն կարողանա օգտագործել «Էլ Կլասիկո» անվանումը
Հաջորդ հոդվածը«Ռեալը» կհայտարարի Ջուդ Բելինգեմի տրանսֆերի մասին