WR Chess Masters․ Արոնյանը հաղթեց Աբդուսատորովին եւ միանձնյա առաջատարն է

387


Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացվող WR Chess Masters մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սպիտակ խաղաքարերով մրցեց ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ եւ հաղթանակ տարավ 31-րդ քայլում։

Արոնյանը 2,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Աբդուսատորովը 1,5 միավորով երկրորդն է։

Առաջին տուրում հայ գրոսմայստերը պարտության էր մատնել հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհային, երկրորդ տուրում ոչ ոքի էր խաղացել գերմանացի Վինսենտ Կեյմեի հետ։

WR Chess Masters-ի մրցանակային հիմնադրամը 130 հազար եվրո է։ Հաղթողը կստանա 40 հազար եվրո։

Նախորդ հոդվածըԼեւոն Զուրաբյան. Ամբողջ տեսարանը մեր ազգային արժանապատվության եւ ինքնասիրության էկզեկուցիա էր
Հաջորդ հոդվածըԲուենոս Այրես․ Ալկարասը եզրափակիչում է եւ կմրցի Նորիի հետ