‘WSJ. Թրամփի փաստաբանը մտադիր է Կիևում հանդիպել Զելենսկու հետ’

1359

ԱՄՆ նախագահի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին մտադիր է այցելել Կիև, որպեսզի Ուկրաինայի նոր իշխանություններին համոզի հետաքննություն անցկացնել, որի արդյունքները կարող են օգտակար լինել Դոնալդ Թրամփի համար: Այդ մասին հաղորդել է The Wall Street Journal թերթը:

Թերթի տվյալներով՝ Ջուլիանին «մոտ օրերս» կարող է մեկնել Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:  Թերթի պնդմամբ՝ Ջուլիանին ուզում է նրան համոզել հետաքննություն անցկացնել, որը «կարող է Թրամփի համար մեծ հետաքրքրություն ներկայացնող երկու հարցերի վերաբերյալ տեղեկություններ բացահայտել»:

Դրանցից մեկը վերաբերում է ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննությանը՝ 2016 թ. ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին: Մյուսը վերաբերում է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդու ենթադրյալ կապերին՝ ուկրաինացի ոմն օլիգարխին պատկանող գազային ընկերության հետ:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հոգևորականներին կպարտավորեցնեն հաղորդել բռնությունների դեպքերի մասին’
Հաջորդ հոդվածը‘Փոմփեոն կոչ է արել ազատ արձակել Վենեսուելայի խորհրդարանի առաջին փոխխոսնակին’