‘www.tert.am, www.lragir.am, www.henaran.am և www.news.am-ը նենգափոխել են Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը. ՀԱԿ’

3713

Այսօր լրատվական կայքերը տարածել են Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցը: Մասնավորապես www.tert.am, www.lragir.am, www.henaran.am և www.news.am և մի շարք այլ կայքերում հարցազրույցը ներկայացված է նենգափոխված: Մասնավորապես.

— Նոր կուսակցությունն, իմ կարծիքով, դավանելու է սոցիալ-լիբերալիզմի գաղափարախոսությունը, որի էությունը լիակատար լիբերալ տնտեսական համակարգի և ժողովրդի սոցիալական պահանջների լիարժեք բավարարման ներդաշնակումն է՝ պետության չափավոր վերահսկողության շրջանակներում։ Նման գաղափարախոսություն դավանող կուսակցություններ աշխարհում գոյություն ունեն, և դրանցից ամենահայտնին ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունն է՝ ի դեմս իր առաջնորդներ Բիլ Քլինթոնի և Բարաք Օբամայի։ Ինչ վերաբերում է քաղաքական ծրագրին, ապա այն, ըստ էության, չի տարբերվելու «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ծրագրից, այն է՝ ավազակապետության կազմաքանդում և սահմանադրական կարգի վերականգնում, ինչը նշանակում է բոլոր այն նպատակների իրականացումը, որոնք մեր ժողովրդի կամքով ամրագրված են ՀՀ Սահմանադրության մեջ։

Կայքերի ներկայացրած տարբերակում.

— Նոր կուսակցությունն, իմ կարծիքով, դավանելու է սոցիալ-լիբերալիզմի գաղափարախոսությունը, որի էությունը լիակատար լիբերալ տնտեսական համակարգի և ժողովրդի սոցիալական պահանջների լիարժեք բավարարման ներդաշնակումն է՝ պետության չափավոր վերահսկողության շրջանակներում։ Նման գաղափարախոսություն դավանող կուսակցություններ աշխարհում գոյություն ունեն, և դրանցից ամենահայտնին ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունն է՝ ի դեմս իր առաջնորդներ Բիլ Քլինթոնի և Բարաք Օբամայի։ Ինչ վերաբերում է քաղաքական ծրագրին, ապա այն, ըստ էության, չի վերաբերվելու «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ծրագրից, այն է՝ ավազակապետության կազմաքանդում և սահմանադրական կարգի վերականգնում, ինչը նշանակում է բոլոր այն նպատակների իրականացումը, որոնք մեր ժողովրդի կամքով ամրագրված են ՀՀ Սահմանադրության մեջ։

Հատկանշական է, որ երկու պարագայում էլ փոխված է մեկ կոնկրետ բառ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ գործ ունենք հարցազրույցի աղավաղման մի կենտրոնից ստացած հրահանգի կատարման հետ:

Վերոնշյալ կայքերից պահանջում ենք անմիջապես շտկել կատարած նենգափոխումը, ներողություն խնդրել ընթերցողներից և հետայսու ձեռնպահ մնալ հասարակությանը կեղծ տեղեկատվություն տրամադրելուց:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք գտնել Հայ Ազգային Կոնգրեսի պաշտոնական կայքում՝ www.anc.am:

ՀԱԿ մամլո ծառայություն

Նախորդ հոդվածը‘Կասկադի մոտ հայտնաբերվել է կախված տղամարդու դի’
Հաջորդ հոդվածը‘Ֆուտբոլիստին ձերբակալել են հենց խաղի ժամանակ’