‘Yandex-ի առաջին տասը աշխատակիցները դարձել են միլիոնատերեր’

732

Yandex-ի հիմնադիր Արկադի Վոլոժը խոստացել էր, որ ընկերությունն իր տասնյակ աշխատակիցների միլիոնատեր է դարձնելու, և պահել է իր խոստումը.  միլիոնատերերի առաջին տասնյակը հայտնվել է 2007-ին ընկերության թողարկած ծրագրի շնորհիվ:

17 թոփ-մենեջերների կողմից վաճառված ավելի քան 2,7մլն արժեթղթերի փաթեթի գինը կազմել է 60 մլն դոլար, գրում է «Վեդոմոստի» պարբերականը, որի համոզմամբ՝ Yandex-ը Ռուսաստանի այն քիչ ընկերություններից է, որի արժեքավոր աշխատակիցները (անպայման չէ թոփ-մենեջերներ) ծրագրի շնորհիվ կարող են բավականին զգալի եկամուտ ստանալ:

Նախորդ հոդվածը‘Չինացիները հիասթափվել են ԱՄՆ-ի հետ բարեկամությունից’
Հաջորդ հոդվածը‘Արա Աբրահամյանը ստել է ‘