‘ Zurich Chess Challenge. Լևոն Արոնյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը’

1437

Շվեյցարական Ցյուրիխում ավարտվել է «Zurich Chess Challenge» մրցաշարը, որին մասնակցում էր 6 գրոսմաստերներ, որոնց թվում էր Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը:

Երկու փուլով անցկացվող մրցաշարում գրոսմաստերները նախ ուժերը չափեցին դասական շախմատում, որից հետո կայացան արագ շախմատի պարտիաները:

Դասական շախմատի պայքարում՝ պարտիան հաղթող շախմատիստը ստանում էր 2, իսկ ոչ-ոքիի դեպքում՝ 1 միավոր: Ռապիդի մրցումներում համապատասխանաբար՝ 1 եւ 0,5 միավոր:

Մրցաշարի արդյունքում 7 միավոր վաստակած Լևոն Արոնյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Մրցաշարի հաղթող է ճանաչվել Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), ով Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) հետ վաստակելով 9-ական միավոր, հաղթել է վերջինիս թայ-բրեքում:

Հավելենք, որ Ռուսաստանը ներկայացնող շախմատիստ Վլադիմիր Կրամնիկը 8,5 միավորով զբաղեցրել է 3-րդ, իսկ Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) և Ֆաբիանո Կարուանան (Իտալիա) 6 եւ 5,5 միավոր համապատասխանաբար:

Նախորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ‘
Հաջորդ հոդվածը‘«Չելսիի» երկրպագուներին մինչև 3 տարվա ազատազրկում է սպառնում’