‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ‘

923

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Գյումրի-Բավրա ավտոճանապարհին` Ցողամարգ գյուղի հատվածում, առկա է ձնաբուք:
Գորիս-Կապան ավտոճանապարհին` Շուռնուխ գյուղի հատվածում, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 13-րդ կմ-ին, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 170-270-րդ կմ-ին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նախորդ հոդվածը‘ Ժոզե Մոուրինյոն ո՞ր թիմերի հետ չի ցանկանում է հանդիպել’
Հաջորդ հոդվածը‘ Zurich Chess Challenge. Լևոն Արոնյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը’