‘А խումբ. Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին հանդիպումը’

800

Թվում է, թե բոլորվին վերջերս էր, երբ Իկեր Կասիլյասը իր գլխից վեր բարձրացրեց Աշխարհի Գավաթը և ողջ Իսպանիան, այս հավաքականի երկրպագուները ցնծացին ոգևորությունից: Եվ ահա նոր մրցաշար է: Ավանդության համաձայն,  այն բացելու պատիվը վստահվել է տանտերերին՝ Բրազիլիայի հավաքականին:

Բրազիլիա-Խորվաթիա, ժամը՝  00 : 00-ին

 

Գլխավոր մրցավար՝ Յուտի Նիսիմուրա (Ճապոնիա)
Մրցավարի оգնականներ՝ Տոպի Սառապա, Տոշիյուկի (երկուսն էլ՝ Ճապոնիայից)
Չորրորդ մրցավար՝ Ալիրեզա Ֆագանի (Իրան)

Որակազրկվածներ՝ Մարիո Մանջուկիչ (Խորվաթիա)

Վնասվածքներ  ունեցողներ՝ Դանիել Պրանիչ (Խորվաթիա)

Այս մրցաշարում բրազիլացիներից շատ բան են սպասում: Առաջին հերթին խաղային հաղթանակ, իսկ հետո հասուն, գեղեցիկ և արդյունավետ խաղ:  Առաջին մենամարտում Լուիս Ֆելիպեի սաները կհանդիպեն Խորվաթիայի հավաքականի հետ: Անկեղծ ասած, խորվաթներն  այնքան էլ համար հակառակորդ չեն բրազիլացիների համար:

Այս հանդիպմանը նախապատրաստվելու համար բրազիլացիները մրցաշարի մեկնարկից մի քանի оր առաջ Սերբիայի հավաքականի հետ սպառինգ անցկացրին: Սերբերը եղել էին խորվաթների հակառակորդը Աշխարհի առաջնության նախընտրական փուլում: «Սելեսաո»-ն, շնորհիվ Ֆրեդի խփած գոլի, նվազագույն (1:0) հաշվով հաղթանակ տոնեց:  Այնուհանդերձ, հավաքականի խաղը տպավորություն չթողեց: Այս խաղը ակնհայտորեն ցույց տվեց, որ բրազիլացիները նման չեն լավ կազմակերպված հավաքականի:  Գոլային պահեր Լուիս Սկոլարիի սաները ստեղծում էին բավական դժվարությամբ, որի համար արդարացիորեն արժանացան  երկրպագուների քննադատությանը:

 Խորվաթիայի հետ հանդիպումից մի քանի оր առաջ, մարզումների ժամանակ վնասվածք ստացավ Նեյմարը: Այս հանգամանքը անմիջապես անհագստացրեց ընտրանու բոլոր երկրպագուներին: Սակայն, բարեբախտաբար, վնասվածքը լուրջ չէր և «պենտակամպիոներների» գլխավոր հույսը կմասնակցի  հանդիպմանը: Բայց սրանով Բրազիլիայի հավաքականի դժբախտությունները չեն ավարտվում: Ողբերգություն տեղի ունեցավ մարզչի՝ Լուիս Սկոլարիի ընտանիքում: Մեկնարկից երկու оր առաջ անտովթարից զոհվեց նրա զարմիկը: Ի դեպ,  վերջին ժամանակներս դա արդեն երկրորդ ողբերգական դեպքն էր Սկոլարիի ընտանիքում: Ընդամենը երկու շաբաթ առաջ նա կորցրեց հարազատ եղբորը: Այս իրադարձությունները, հավանաբար, ազդեցություն են թողել ընտրանու տրամադրության վրա: Բայց այս հանգամանք ոչ մի կերպ չի կարող այս ընտրանու վատ մեկնարկի արդարացումը լինել:

Իսկ  ինչ վերաբերում է Խորվաթիային, ապա այս հավաքականի համար գլխավոր հանդիպումները Մեքսիկայի և Կամերունի հետ դեռ  առջևում են:  Բրազիլացիների հետ խաղը Նիկո Կովաչի սաների համար, հավանաբար, հոգեբանորեն ավելի հեշտ կլինի: Նրանց վրա չկա այն ճնշումը, որը զգում են տանտերերը:  Իրականում, խորվաթներից ոչ ոք ոչինչ չի սպասում: Պարտության դեպքում նրանց չեն դատապարտի, իսկ անգամ մեկ միավոր ձեռք բերելու դեպքում դեռ մի բան էլ գլուխները կշոյեն:  Կարո՞ղ է արդյոք Խորվաթիան խաղն ավարտել խաղաղ ելքով:   Թիմն իր տարամադրության տակ ունի հիանալի կազմ՝ Մոդրիչ, Ռակիտիչ, Սռնա, Լովերն, Մանջուկիչ:  Այս ֆուտբոլիստները հիանալի խաղաշրջան են անցկացրել իրենց ակումբներում: Մանջուկիչը, իհարկե, որակազրկման պատճառով չի խաղա բրազիլացիների հետ խաղում:  Նրան կփոխարինի կամ փորձառու Оլիչը, կամ Ելավիչը:

Մանջուկիչի կորստով Խորվաթիան չի սահմանափակվել: Ամենայն հավանականությամբ չի խաղա նաև ձախ պաշտպան Դանիել Պրանիչը, ով Ավստրալիայի հետ  ստուգողական խաղում վնասվածք է ստացել: Նրան կարող է փոխարինել կամ պաշտպան Շիմե Վրսալկոն, կամ էլ պաշտպանության եզր կտեղափոխվիՎեդրան Չորլուկան, իսկ կենտրոնում կխաղա Դոմոգայ Վիդան:

 Բրազիլայի մեկնարկային կազմի հետ կապված ամեն ինչ պարզ է: Այս կազմով հավաքականը խաղացել է ընկերական, ստուգողական խաղերում  և փոփոխություններ կարող են լինել միայն ծայրահեղ դեպքերում: Оրինակ, եթե հիմնական կազմից ինչ-որ մեկը վնասվածք ստանա:

Իսկ ինչ է ասում վիճակագրությունն այս  հանդիպման առիթով: Առաջին հերթին, այս հավաքականները միմյանց հետ հանդիպել են ընդամենը երկու անգամ: 2005 թվականին տեղի ունեցած ընկերական հանդիպումը խաղաղ ելք ունեցավ, իսկ մեկ տարի անց  Գերմանիայի աշխարհի առաջնության խաղն ավարտվեց Բրազիլիայի հաղթանակով (1:0):  Երկրորդը՝ պատմության մեջ դեռ չի գրանցվել մի դեպք, երբ մեկնարկային խաղում տանտերերը պարտվեն:  Երրորդը՝  նախորդ ութ Մունդիալներում Բրազիլացիները առաջին տուրում ութ հաղթանակն են տարել: Ընդ որում,  դրանցից  7-ում՝ նվազագույն հաշվով (կամ 2:1, կամ 1:0): Այս բոլոր փաստերն ասում են այն մասին, որ Բրազիլիան այսоր պետք է հաղթի: Սակայն  վստահ եղեք, որ Խորվաթիան ամեն ինչ կանի, որպեսզի դա թույլ չտա:

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի տեղերը (05.06.2014-ի դրությամբ)

Բրազիլիա – 3
Խորվաթիա – 18

Բրազիլիան ընդդեմ Խորվաթիայի. Ընդհանուր վիճակագրություն

2 կայացած հանդիպում
1 հաղթանակ Բրազիլիայի
1 ոչ ոքի
գնդակների տարբերությունը՝ 2-1, оգուտ Բրազիլիայի

Բրազիլիան ընդդեմ Խորվաթիայի. Խաղը խաղի հետևից

17.08.2005. Խորվաթիա – Բրազիլաի 1:1 (ընկերական խաղ)
13.06.2006. Բրազիլիա – Խորվաթիա 1:0 (Աշխարհի առաջնություն, խմբային փուլ)

Հետաքրքրական փաստեր

—Աշխարհի առաջնությունը բացողը 12 խաղից 8-ում խփվել է միայն մեկ գոլ կամ էլ՝ ոչ մի գոլ չի գրանցվել,

—Բրազիլիան հաղթել է խմբային փուլի 9 խաղից 8-ում (մեկ ոչ ոքի): Հավաքականի վերջին պարտությունը եղել է 1998թ. հունիսի 28-ին Նորվեգիայից՝1:2,
— Խորվաթիան Մունդիալներում բաց է թողել ընդամենը 11  գոլ 13 խաղերի ընթացքում, որը նշանակում է միջին հաշվով 0.85 գնդակ մեկ խաղում:
— Աշխարհի առաջնության վերջին 9 խաղի ընթացքում Խորվաթիայի ֆուտբոլիստները ստացել են 6 կարմիր քարտեր,
— տանտերերը աշխարհի առաջնությունների ընթացքում երբեք առաջին խաղի ընթացքում չեն պարտվել:. Քղի ընթացքում նրանք գրանցել են14 հաղթանակ և  6 ոչ-ոքի,

Ի՞նչ են ասում մարզիչները

 

Նիկո Կովաչ, Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ. «Բրազիլիան, անկասկած, ֆավորիտ է, բայց մենք լավատեսորեն ենք տրամադրված: մենք սպիտակ դրոշ չենք թափահարում:Եթե մենք հետևենք խաղային պլանին, ապա մենք անպայման գոլ խփելու հնարավորություն կստանանք»:

Լուիս Ֆելիպե Սկոլարի, Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ. «մենք պետք  հաղթենք մեկնարկային խաղում: Սա մեզ վստահություն կներշնչի հաջորդ հանդիպումներում: Մենք պարտավոր ենք լուծելու փլեյ-оֆֆ դուրս գալու խնդիրը:

Ի՞նչ է  անհանգստացնում: Խորվաթիայի հավաքականը: Կարևորը հանդիպումը հաջող սկսելն է և զուգահեռ հակառակորդի վրա ճնշում գործադրելը: երբ գոլ ենք խփում, ամեն ինչ իր տեղն է ընկնում: Սա դրդում է հակառակորդին փոխել խաղի ռազմավարությունը, որն էլ դառնում է մեր հաղթանակի գրավականը»:

Նախորդ հոդվածը‘«Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» գրավել է Իրաքի Թիքրիթ քաղաքը’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիա. «Թաքսիմի» ակտիվիստների գործը հասել է դատարան’