Մայիսի 1-ին Ռուսաստանում 30-ից ավելի մարդ է ձերբակալվել

159

Ռուսաստանում մայիսի 1-ի ակցիաների ընթացքում ձերբակալվել է առնվազն 32 հոգի, հաղորդել է  «ОВД-Инфо» իրավապաշտպան նախագիծը (ճանաչվել է օտարերկրյա գործակալ)։

Պետերբուրգում յոթ մարդ է ձերբակալվել։ «Новая газета»-ի երկու լրագրողներ ձերբակալվել են այն պատճառով, որ տեղացի ակտիվիստուհուն հասցրել են Նևսկի պողոտայում նրա հակապատերազմական ակցիայի վայրը։

Պետերբուրգցի ևս մի ակտիվիստուհի՝ Աննա Անիսիմովան, ձերբակալվել է այն  պատճառով, որ ինքն իրեն ձեռնաշղթայով գամել է  ճանապարհի պատնեշին՝ Վլադիմիր Սոլովյովին պատկերող հեռուստացույցի առաջ։

Մոսկվայի Կարմիր հրապարակում յոթ հոգի ձերբակալվել է հակապատերազմական պիկետների պատճառով։

Վեցական հոգի ձերբակալվել է Նովոսիբիրսկում և Չելյաբինսկում մայիսմեկյան հանրահավաքների ժամանակ,  պիկետ անողներին բերման են ենթարկել նաև Յարոսլավլում, Աստրախանում, Իժևսկում, Կալինինգրադում և Կրասնոյարսկում։

Փարիզում մայիսմեկյան ցույցերն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով։ Անկարգությունների մասնակիցները գրոհել են բանկերի ցուցափեղկերի վրա, 54 հոգի բերման է ենթարկվել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԼավրով․ Ռուսաստանը չի ջանա պատերազմն ավարտել մայիսի 9-ին
Հաջորդ հոդվածըՎոլոդին․ Կիևին զենք մատակարարող երկրների ղեկավարները ռազմական հանցագործներ են