‘
Ադրբեջանի խորհրդարանը փոփոխություններ է մտցրել «Հավաքների ազատության մասին» օրենքում, համաձայն որոնց՝ այսուհետ բարձրացվում է չարտոնված հավաքներ անցկացնելու համար նշանակվող տույժի չափը:
Ըստ նոր չափանիշների՝ արգելված հավաքների ժամանակ էական խախտումներ կատարելու դեպքում քաղաքացին պետք է վճարի 5 հազարից մինչև 8 հազար մանաթ՝ նախկին 300 մանաթի փոխարեն:
Հատկանշական է, որ նույն չափի տուգանք է սահմանված նաև հավաքներին զինված կամ պայթուցիկ նյութով ներկայանալու դեպքում:
‘