‘Գերմանիան պատրաստ է շարունակել հայ-գերմանական համագործակցությունն Աֆղանստանում’

1049

Նոյեմբերի 2-ին Սեյրան Օհանյանը ընդունել է Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելուց հետո առաջին անգամ պաշտպանության նախարարություն այցելած Ռայներ Մորելին: 
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Բարձր գնահատելով հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը` Սեյրան Օհանյանը նաև համոզմունք է հայտնել, որ այն կշարունակի դինամիկ զարգանալ:  
Ինչպես հաղորդում է Պաշտպանության նախարարույան մամլո ծառայությաւնը, դեսպան Մորելը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար` նշելով, որ գերմանական կողմը Հայաստանի մեջ տեսնում է փորձված, վստահելի և թափանցիկ գործընկերոջ և պատրաստ է շարունակել ու զարգացնել ինչպես բազմաբնույթ երկկողմ փոխգործակցությունը, այնպես էլ հայ-գերմանական համագործակցությունն Աֆղանստանում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-գերմանական երկկողմ պաշտպանական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանում «թանկացել է» մասնակցությունը չարտոնված հանրահավաքներին’
Հաջորդ հոդվածը‘Երուսաղեմի խոշոր սրբավայրը փակման վտանգի տակ է’