‘«Ազգ» օրաթերթը փակվելու եզրին է. «Հրապարակ»’

900

Հակառակ տարածված լուրերին, թե «Ազգ» օրաթերթը փակվել է, գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը պարզաբանել է, որ ոչ թե փակվել է, այլ ժամանակավորապես չի տպագրվում. «Տպարանին մեծ պարտքեր ունենք, այդ իսկ պատճառով լույս չենք տեսնում: Հունվարի 21-ի օրվա երկրորդ կեսին պարզ կլինի՝ թերթը շարունակելո՞ւ է տպագրվել, թե՞ ոչ։ Հույս ունենք, որ մինչ այդ տպարանի պարտքը մարած կլինենք»։ Այս մասին գրում է «Հրապարակը» և հիշեցնում, որ Ազգի» սեփականատերերի թվում է Ռուսաստանի հայերի միության նախագահ, մեծահարուստ Արա Աբրահամյանը, ով, փաստորեն, այժմ դադարեցրել է թերթին օժանդակությունը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Սկանդալ թատրոնում. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Դերոն դիմել է դատախազություն. «ՀԺ»’