‘
Հինգշաբթի գիշերը հունական ոստիկանությունն Աթենքում ծայր առած զանգվածային անկարգությունների ընթացքում բերման է ենթարկել 103 հոգու, որոնցից հինգը ձերբակալվել են, հաղորդում է ria.ru-ն:
Ընդդեմ տնտեսական սահմանափակումների՝ բողոքի հարյուր հազարանոց ցույցի ընթացքում ցուցարաներն սկսել են քարեր, շշեր ու «մոլոտովի կոկտեյլներ» շպրտել ոստիկանության ուղղությամբ: Ի պատասխան՝ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Բախումը շարունակվել է գրեթե երեք ժամ՝ չնայած հորդառատ անձրևին:
Հունական խորհրդարանը հինգշաբթի գիշերը երեք ձայնի առավելությամբ հաստատել է նոր բյուջեի օրենսդրական նախագիծը, որի համաձայն՝ Հունաստանը 13,5 միլիարդ եվրոյով կրճատելու է ծախսերը և դրա դիմաց ստանալու է ԵՄ-ի և ԱՄՀ-ի 31,5 միլիարդ եվրոյի տրանշը:
‘