‘ԱԺ պատգամավորի տղան՝ «գոլդ» համարանիշներով «Բենթլիով» բերման է ենթարկվել ոստիկանություն (լուսանկարներ)’

1828

Երեկ՝ մարտի 4-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Խորենացի փողոցից ՀՀ Ոստիկանություն են բերման ենթարկել Արարատի մարզի Շահումյան (Յուվա) գյուղի բնակիչ 24-ամյա Վարդան Կարապետյանին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Վ. Կարապետյանը վարել է «Բենթլի Կոնտինենտալ 6. 0» մակնիշի՝ 88 RR 888 համարանիշի ավտոմեքենա, իսկ մեկ այլ «Տոյոտա Պռադո» մակնիշի՝ 33 LD 840 համարանիշի ավտոմեքենան՝ խախտելով Ճանապարհային երթևեկության կանոնները ուղեկցում էր Կարապետյանի վարած «Բենթլին»:

Ոստիկանները երկար ժամանակ հետապնդելուց հետո նոր կարողացել են շուրջկալի արդյունքում բերման ենթարկել նրանց:

Կայքի տվյալներով, Վ. Կարապետյանը Ազգային Ժողովի պատգամավոր Յուվեցի Կարո մականվամբ՝ Կարո Կարապետյանի որդին է: «Տոյոտա Պռադոյի» վրա դրված էր գերհզոր ձայնային ազդանշան, ինչի համար վարորդը վարչական պատասխանատվության է ենթարկվում 100 000 դրամի չափով:

Նշված ավտոմեքենաները տեղափոխել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

\"\"

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Փրկարարներին Սելիմի լեռնացքից միայն առավոտյան է հաջողվել դուրս բերել 30 ուղեւորներին’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում 2,5- ամյա երեխան բուժվել է ՄԻԱՎ-ից’