‘
Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար ԱՄՆ-ի Ալեքսանդրիա քաղաքում, որը գտնվում է Վաշինգտոնի հարևանությամբ, ձերբակալվել է Այդահո նահանգի սենատոր Մարկ Քրապոն, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը կանգնեցրել է քաղաքական գործչի մեքենան այն բանից հետո, երբ Քրապոն անցել է կարմիր լույսի տակով: Բժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ 61-ամյա սենատորի օրգանիզմում ալկոհոլի առկայությունը գերազանցում է թույլատրելի շեմը:
Քրապոն 1000 դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ դեպքի առիթով դատական գործի առաջին լսումը նշանակվել է հունվարի 4-ին: Սենատորն արդեն հրապարակավ ներողություն է խնդրել իր հարազատներից և ընտրողներից՝ կատարվածը անվանելով «սխալ»:
Մայկ Կրապոն առաջին անգամ ԱՄՆ Սենատ է ընտրվել 1999 թ.: 31 տարեկանում Կրապոն մորմոնական եկեղեցու հոգևորական է դարձել: Հատկանշական է, որ սենատորը բազմաթիվ անգամ հրապարակայնորեն քննադատել է ալկոհոլային խմիչքների օգտագործումը:
‘