‘Վաչե Գաբրիելյան. Էական փոփոխություն՝ աղքատության առումով, չի լինի’

1165

2012 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը և դրամական հոսքերի կառավարումն իրականացվել է բավականաչափ սահուն և հարթ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

«2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին պետական բյուջեի եկամուտները, առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող վարկային և դրամաշնորհային միջոցների, կազմել են 841 մլրդ դրամ, ծախսերը՝ 831.6 մլրդ դրամ՝ ապահովելով տարեկան ճշտված պլանի 90,2 և 85,1 տոկոս կատարողական: Հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները կազմել են 792.1 մլրդ դրամ՝ ապահովելով տարեկան ճշտված ծրագրի 90,3 տոկոսը»,- ասաց Գաբրիելյանը:

Նա խոստովանեց, որ ոլորտում առկա են խնդիրներ, դրանք շատ են, ու իրենք ամեն ինչ անելու են չարաշահումները հնարավորինս նվազեցնելու համար: Ի դեպ, նշենք, որ այս տարվա ընթացքում 3 գործեր ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն, որից երկուսով արդեն իսկ հարուցվել են քրգործեր, և ընթանում է քննություն:

Անդրադառնալով աղքատության ցուցանիշներին՝ նախարարն ասաց, որ 2013-ին այն կիջնի 2-3 տոկոսով, ու «էական փոփոխություն՝ աղքատության առումով, չի լինի»:

Նախորդ հոդվածը‘Ալկոհոլային խմիչքների օգտագործումը քննադատող սենատորը ձերբակալվել է հարբած վիճակում մեքենա վարելու համար’
Հաջորդ հոդվածը‘Ջիվան Գասպարյանը սաունդթրեք կձայնագրի հոլիվուդյան «Աշխարհի վերջը» ֆիլմի համար’