‘Ալկոհոլի չարաշահումից մեռնում են նաեւ Ամերիկայում’

888

Ալկոհոլի հաճախակի օգտագործմամբ պայմանավորված առողջական խնդիրներն ամեն տարի 80 հազար մարդու մահվան պատճառ են դառնում Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում, ասվում է Առողջապահության պանամերիկյան կազմակերպության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ զեկույցում:

Մահերի մեծ մասը կապված է լյարդի հիվանդությունների հետ, երկրորդ տեղում նյարդահոգեկան խանգարումներն են, նշվում է փաստաթղթում:

Ալկոհոլի չարաշահման պատճառով մահացության ամենաբարձր տոկոսները գրանցվել են Սալվադորում, Գվատեմալայում, Նիկարագուայում, Մեքսիկայում և Բրազիլիայում: Բոլոր 16 երկրներում, որտեղ 2007-2009 թթ. անցկացվել է հետազոտությունը, ալկոհոլի հետ կապված խնդիրների պատճառով մահացողները հիմնականում տղամարդիկ են, փոխանցում է Interfax-ը: 

Նախորդ հոդվածը‘ՀԲ. Համաշխարհային տնտեսությունը նախատեսվածից ավելի արագ կաճի’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի վարչապետը կայցելի Իրան’