‘ՀԲ. Համաշխարհային տնտեսությունը նախատեսվածից ավելի արագ կաճի’

966

Համաշխարհային բանկի եզրակացությամբ, բարենպաստ միջավայրի շնորհիվ համաշխարհային տնտեսության կայուն աճի նախադրյալներ են ստեղծվել: 

Զարգացած արդյունաբերություն ունեցեղ երկրներում, տնտեսական միջավայրի բարենպաստ զարգացման հետ կապված՝ Համաշխարհային բանկը վերանայել է զարգացման կանխատեսումները դեպի ավելի մեծ աճ:

Արդյունաբերական երկրներում բյուջետային կոնսոլիդացիայի ծրագրերի  եւ քաղաքական կայունության աճի շնորհիվ վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ կայուն տնտեսական զարգացման համար պայմաններ են ստեղծվել, նշվում է Համաշխարհային բանկի` հունվարի 14-ին հրապարակված զեկույցում:  

ՀԲ փորձագետները ենթադրում են, որ զարգացած արդյունաբերություն ունեցող երկրները կարող են այժմ համաշխարհային զարգացման երկրորդ շարժիչ ուժը դառնալ` արագ զարգացող երկրներից հետո: Հատկապես նկատելի աճ է սպասվում ԱՄՆ-ում: Ընդհանուր առմամբ, համաշխարհային ՀՆԱ-ն 2014-ին կաճի 3,2 տոկոսով` 2013-ի 2,4-ի փոխարեն: Դեռ անցյալ հունիսին ՀԲ-ն նշում էր, որ 2014-ի զարգացումը չի գերազանցի 3 տոկոսը: 

Նախորդ հոդվածը‘Դ!եմ. Հանրահավաք եւ երթ հունվարի 18-ին’
Հաջորդ հոդվածը‘Ալկոհոլի չարաշահումից մեռնում են նաեւ Ամերիկայում’