‘Թուրքիայի վարչապետը կայցելի Իրան’

1258

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 28-ին պաշտոնական այցով կժամանի Իրան, գրում է Todayszaman թերթը:

 Այցի ընթացքում նախատեսվում է Էրդողանի հանդիպումը Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Թուրքիայի վարչապետը և Իրանի նախագահը հանդիպելու են առաջին անգամ:

Չնայած սիրիական հարցում զանազան տեսակետներին՝ երկու կողմերն էլ անհանգստացած են տարածաշրջանում նոր հակամարտությունների ծագման հնարավորությունից և պատրաստ են համագործակցել այդօրինակ սպառնալիքները չեզոքացնելու նպատակով, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Ալկոհոլի չարաշահումից մեռնում են նաեւ Ամերիկայում’
Հաջորդ հոդվածը‘ՀԱՄԱՍ. Իսրայելին մնացել է ութ տարի’