‘Ամենաշախմատային, ամենաշատ սոխ օգտագործող ու փորհարքով հիվանդացող երկրները. Աղյուսակ ‘

1011

Ռուսական Esquire տղամարդկանց ամսագիրը պարզել է, թե աշխարհի 150 երկրները որ ոլորտներում են համաշխարհային առաջատար դիրքերի հասել:

Լիդերության ամենատարբեր չափանիշներ են գրանցվել` ժողովրդավարության ամենաբարձր  մակարդակից (Նորվեգիա), մինչեւ սոխի օգտագործման (Լիբիա) եւ փորլուծով հիվանդների քանակը (Անգոլա):

Հայաստանն, ըստ ամսագրի, համաշխահային առաջատար է շախմատային գրագիտության աստիճանով, Վրաստանը` բիզնեսի գրանցման դյուրինությամբ, Ադրեջանը` համակարգչահենությամբ (компьютерное пиратство): Թուրքիան աչքի է ընկել նարնջի արտադրությամբ, Իրանը` պետության հաշվին սեռափոխության դեպքերի ամենամեծ թվով, Ռուսաստանը` ազնվամորիով ու միջուկային մարտագլխիկներով: Բելառուսն աչքի է ընկել աշխարհի ամենամեծ ինքնաթափ բեռնատարերով, Ղազախստանը` ուրանի արդյունահանմամբ, Թուրքմենստանը` ամենաբարձր դրոշի կոթով, Ուկրաինան` արեւածաղկի արտադրությամբ: Իրաքը առաջատար դիրքեր է գրավում այն երկրների թվում, որտեղ հաճախ սպանում են լրագրողներին, Սաուդյան Արաբիան` նավթի արդյունահանման ոլորտում, Եթովպիայում մանկական աշխատանքը ամենից շատ է օգտագործվում, Լիտվայում ամենաշատ արգիլներն են, Ճապոնիան աչքի է ընկել ռոբոտների արտադրությամբ եւ Հոնդուրասում համապատասխանաբար ամենաշատ մարդասպանություններն են տեղի ունենում, իսկ հարեւան Կոստա-Ռիկայում հիմնականում  ապրում են երջանիկ մարդիկ:

Ամբողջական աղյուսակը` այստեղ

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահը մի շարք վերադասավորումներ է իրականացրել’
Հաջորդ հոդվածը‘Ռուսական օդուժի նոր էսկադրիլիա Հայաստանում’