‘Ամենավտանգավոր սպառնալիքը Ամերիկայի համար’

882

«Իսլամական պետություն» անունը կրող ծայրահեղականների խմբավորումը ԱՄՆ-ի կողմից ճանաչվել է ամենավտանգավոր սպառնալիքը երկրի համար: Ինչպես հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը, խմբավորման անդամները ոչ միայն ահաբեկիչներ են, այլ նաեւ «ֆանատիկորեն հավատարիմ են որոշակի գաղափարախոսության, նրանք հասկանում են ստրատեգիան, ճարպիկ են մարտավարության հարցում եւ չափից շատ լավ են ֆինանսավորվում»,- նշել է Պենտագոնի ղեկավարը:

«Մենք այժմ իրականացնում ենք «Իսլամական պետության» դեմ պայքարի երկարաժամկետ ծրագիր, քանի որ այդ կառույցը ակնհայտորեն իրենից ենթադրում է երկարաժամկետ սպառնալիք»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ գրոհայինների կողմից հնարավոր են նոր հարձակումներ:  

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Իսլամական պետության» զինյալները տեսանյութ էին տարածել՝ ցուցադրելով, թե ինչպես են գլխատում ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին: «Ուղերձ Ամերիկային» անունը կրող հինգ րոպեանոց տեսանյութում երեւում է, թե ինչպես է բրիտանական առոգանությամբ դիմակավորված զինյալը ասում, որ Ֆոուլին սպանվում է որպես վրեժխնդրություն՝ Իրաքի հյուսիսում իսլամիստների դիրքերին ամերիկյան օդուժի հարվածների դիմաց: Գլխատելուց առաջ զինյալները Ֆոուլիին ստիպել են ամերիկյան օդուժի ռմբահարումները դատապարտող տեքստ կարդալ:

 

Նախորդ հոդվածը‘Էստոնիայի առաջին տիկինը դավաճանել է ամուսնուն (ֆոտո, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում ‘