‘Ամերիկյան իրավապաշտպանները հայտարարում են Ռուսաստանում իրավիճակի վատթարացման մասին’

613

Ամերիկյան Freedom House իրավապաշտպան կազմակերպության կարծիքով՝ անցյալ տարվա ընթացքում Ռուսաստանում, մարդու իրավունքների հետ կապված՝  իրավիճակը վատթարացել է, իսկ Եվրասիան կարող է այժմ մրցել Մերձավոր Արևելքի հետ՝ աշխարհի ամենահետադիմական տարածաշրջանի կոչման համար, հաղորդում է INTERFAX.RU-ն: Աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների և ազատությունների մասին չորեքշաբթի հրապարակված ամենամյա զեկույցում Freedom House-ը նշում է, որ առանձնապես մտահոգիչ իրադրություն է ստեղծվել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում: «Եվրասիան (նախկին ԽՍՀՄ-ի երկրները՝ բացի Բալթյան երկրներից), որտեղ Ռուսաստանն է մթնոլորտ ստեղծում, այժմ ամենահետադիմական տարածաշրջանի կոչման համար կարող է մրցել Մերձավոր Արևելքի հետ»,- ասված է զեկույցում:

Նախորդ հոդվածը‘«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը ճանաչվել է տարվա լավագույն նախաձեռնությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Ղլեչյանը՝ բերանը կարած կալանավորի մասին. Կարող է՝ ուզում էր ԱՄՆ նախագահին էլ հանդիպեր’