‘Ղլեչյանը՝ բերանը կարած կալանավորի մասին. Կարող է՝ ուզում էր ԱՄՆ նախագահին էլ հանդիպեր’

1150

«Սևան» քրեակատարողական հիմնարկում ի նշան բողոքի՝ բերանը կարած և հացադուլ հայտարարած դատապարտյալ Կամո Պապյանը քանդել է բերանի կարերը և դադարեցնել է հացադուլը: Այդ մասին ilur.am-ի հետ զրույցում ասաց քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:

Նրա խոսքով՝ դատապարտյալը չի ասել, թե ինչու է որոշել քանդել բերանի կարերը և դադարեցնել հացադուլը:

Հիշեցնենք, որ դատապարտյալը նման արարքով պահանջում էր հանդիպում կազմակերպել ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ: 

Ի պատասխան մեր այն հարցի, թե արդյո՞ք այդպես էլ չեն կատարվել դատապարտյալի պահանջները՝ Գոռ Ղլեչյանը զարմացավ:

«Պիտի բերեի՞նք ոստիկանապետին կամ  Ռուսաստանի դեսպանին, կարող է՝ ուզում էր ԱՄՆ նախագահին էլ հանդիպեր, հո չէի՞նք բերելու»,- ծիծաղով` նկատեց Ղլեչյանը: 

Նախորդ հոդվածը‘Ամերիկյան իրավապաշտպանները հայտարարում են Ռուսաստանում իրավիճակի վատթարացման մասին’
Հաջորդ հոդվածը‘Լոնդոնի կենտրոնում ուղղաթիռը բախվել է վերամբարձ կռունկին’