‘ԱՄՆ դատարանը չեղարկել է Մադոննայի անձնական իրերի աճուրդը’

2174

Նյու Յորքի Մանհեթեն շրջանի դատարանը երգչուհի Մադոննայի պահանջով որոշում է կայացրել չեղարկել նրա անձնական իրերի աճուրդը, մասնավորապես՝ ռեփ երգիչ Թուփաք Շակուրի սիրային նամակի վաճառքը, հաղորդել է Associated Press-ը:

Դատարանի որոշման համաձայն՝ ընդհանուր առմամբ՝ Gotta Have It! աճուրդի տան վաճառքից կհանվի Մադոննայի անձնական օգտագործման 22 առարկա: Բացի անձնական նամակներից՝ աճուրդի էին դրվել նաև երգչուհու ներքնազգեստը, լուսանկարներ և նույնիսկ սանրը՝ Մադոննայի մազերը վրան:

«Այն փաստը, որ ես հաջողակ կարիերա եմ արել ու հայտնի դարձել, ինձ չի զրկում անձնական կյանքի անձեռնմխելիությունից, դա վերաբերում է, մասնավորապես, իմ շատ անձնական իրերին»,- հայտարարել է երգչուհին:

Նրա խոսքով՝ ինքն աճուրդի մասին իմացել է լրատվամիջոցներից ու «ցնցվել է», քանի որ նման իրեր վաճառքի դնելը «պատշաճության բոլոր սահմաններից դուրս է»:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Ֆիրդուսի շուկայի աշխատողները սպասում են կառավարության ներկայացուցիչներին’
Հաջորդ հոդվածը‘«Անկախ դիտորդ». 2017-ի ընտրություններն ամբողջությամբ ոչ ազատ են’