‘ԱՄՆ-ն բյուջետային գումարներ կտրամադրի «Սենդիից» տուժածներին ‘

966

ԱՄՆ կառավարությունն ավելի քան 3,4 մլն դոլար է հատկացրել «Սենդի» փոթորկից տուժած Նյու Ջերսի, Նյու Յորք և Քոնեքթիքութ նահանգների բնակիչների օգնության համար, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Դեռ երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման աղետի գոտիների տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկել է դաշնային բյուջեի միջոցներով աջակցել տուժած ընտանիքներին:

«Դա մեզ տույլ կտա տարածաշրջաններին լրացուցիչ բյուջետային միջոցներ տրամադրել: Այսպիսով, քաղաքացիները կկարողանան ուղղակի վճարումներ ստանալ դաշնային կառավարությունից»,- ասել է Սպիտակ տան մամլո քարտուղարը՝ անդրադառնալով նախագահի ծրագրին:

Դրամական միջոցներն առաջին հերթին կուղղվեն ավերված տների վերականգնմանը և այլ առաջնահերթ հարցերի լուծմանը:

Նախորդ հոդվածը‘Նոյեմբերի 1-ից ճանապարհային ոստիկանությունը ստուգելու է տեխնիկական զննության կտրոնի առկայությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Սանասարյան. Եթե վստահ են, որ հայցն անհիմն է, պետք է նման խնդիրներ չստեղծեին’