‘ԱՄՆ-ն լրացուցիչ ռազմական քանակակազմ է մտցնում Հարավային Կորեա ‘

605

ԱՄՆ-ը հայտարարել է լրացուցիչ ռազմական քանակակազմ Հարավային Կորեա մտցնելու մասին, երեկ հաղորդել է France-Presse գործակալությունը: Ինչպես հայտնել են Պենտագոնից, Հարավային Կորեա կմեկնեն 800 զինծառայողներ, ինչպես նաև՝ զրահատեխնիկա և տանկեր: Այդ միջոցառումները նախատեսված են փետրվարին: Ռազմական քանակակազմը կտեղակայվի ԿԺԴՀ սահմանների մերձակա ռազմակայաններում: Նոր քանակակազմի ծառայության ժամկետը կկազմի ինն ամիս: Պենտագոնում նշել են, որ Հարավային Կորեայում ԱՄՆ ռազմական քանակակազմի ընդլայնումը վաղուց էր նախատեսված:

Հունվարի 1-ին ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը նախազգուշացրել էր համաշխարհային պատերազմի և միջուկային սպառնալիքի մասին՝ ընդգծելով, որ «ԱՄՆ-ը նույնպես անվտանգ չէ»: Ավելի վաղ՝ դեկտեմբերի 25-ին, Կիմ Չեն Ինը բանակին առավելագույն մարտական պատրաստվածության կոչ էր արել: Նաև հայտնի էր դարձել, որ ԿԺԴՀ-ից ֆաքս էր ուղարկվել Հարավային Կորեա, որում ասվում էր, թե այդ երկիրն ընդունակ է ցանկացած պահի և առանց նախազգուշացման «անխնա հարված հասցնել» հարևաններին:

Ներկա պահին Հարավային Կորեայի տարածքում տեղակայված են 28 500 ամերիկացի զինվորականներ: ԱՄՆ-ն պարբերաբար համատեղ զորավարժություններ է անցկացնում Հարավային Կորեայի հետ, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ սենատը Կիևին կոչ է արել զերծ մնալ ցուցարարների նկատմամբ բռնություններից’
Հաջորդ հոդվածը‘Սերժի Հայաստանի տեղը կասե՞ք, ուզում եմ այնտեղ ապրել’