‘
Ամենամյա մրցանակի դափնեկիր են դարձել մի խումբ ռուսաստանցի գիտնականներ՝ Իգոր Պետրովի գլխավորությամբ, որոնք հայտնագործել են չգործածված պայթուցիկը մանր ալմաստի վերածելու տեխնոլոգիան: Այս տարի Հականոբելյան մրցանակակիրների ցանկում են հայտնվել հոլանդացի գիտնականները, որոնք պարզել են, թե ինչու է Էյֆելյան աշտարակն ավելի ցածր երևում, երբ նրան նայում ես գլուխդ ձախ թեքած: Ամերիկացի նեյրոֆիզիկոսները մրցանակի են արժանացել մի այնպիսի սարք ստեղծելու համար, որը թույլ է տալիս արձանագրել սատկած ձկան (սաղմոնի) ուղեղի գործունեությունը:
2012թ. մյուս մրցանակակիրներն աչքի են ընկել նրանով, որ, օրինակ, պարզել են քայլելիս սուրճը թափելու սկզբունքները կամ հայտնաբերել են պոնիի պոչի մաթեմատիկական բանաձևը: Իսկ ճապոնացի գիտնականները սարք են հայտնագործել, որը թույլ է տալիս ընդհատել շատախոս մարդուն՝ ուղեղը ապակողմնորոշելու միջոցով: Գրականության ասպարեզում աչքի է ընկել ԱՄՆ հաշվիչ պալատի աշխատակիցը, որը կազմել է «Զեկույց զեկույցի մասին»:
Ամենակասկածելի գիտական նվաճումների համար Հականոբելյան մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին Հարվարդի համալսարանում:
Հականոբելյան մրցանակը հիմնադրվել է 1991 թվականին: 1999 թվականից ամեն տարի հանձնվում է 10 մրցանակ ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության, տնտեսագիտության ասպարեզներում:
Լուսանկարում՝ Հականոբելյան մրցանակի պաշտոնական լոգոն:
‘