‘Հ.Քլինթոնի շնորհավորանքը Հայաստանի Անկախության տոնի առթիվ’

996

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ԱՄՆ ժողովրդի անունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է: «Պատիվ ունեմ հղել իմ լավագույն մաղթանքները Հայաստանի ժողովրդին սեպտեմբերի 21-ի` ձեր Անկախության տոնի առթիվ: Սա հատուկ առիթ է պատվելու Հայաստանի ժողովրդի և ողջ հայության ձեռքբերումները: ԱՄՆ-ում ամերկահայերը հարստացրել են մեր երկրի գոյանյութը, առավել ամրացրել մեր երկու պետությունների միջև բարեկամության երկարամյա կապերը: Ես հնարավորություն եմ ունեցել ևս մեկ անգամ զգալու հայ ժողովրդի ջերմ հյուրընկալությունը հունիսին Երևան կատարած իմ այցի ընթացքում: Ինչպես այդ անգամ նշել էի, Ամերիկան Հայաստանին օգնելու հանձնառություն ունի` ժողովրդավարական հաստատություններն ամրապնդելու, տնտեսական բարեփոխումները խորացնելու և ավելի խաղաղ ու բարեկեցիկ ապագա կերտելու ուղղություններում», -ասված է ուղերձում:

Պետքարտուղարը վստահեցրել է,  որ ԱՄՆ-ը Հայաստանի բարեկամն ու գործընկերն է և մաղթել է նորանոր հաջողություններ:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում մրցանակ են շնորհել գիտության ոլորտում կասկածելի նվաճումների համար’
Հաջորդ հոդվածը‘Վիտալի Բալասանյանին կմիանան ԼՂՀ ԱԺ մի շարք պատգամավորներ ‘