‘ԱՄՆ Պետքարտուղարություն. Ռուսաստանի քաղաքականությունը Սիրիայի հարցում բարոյապես թերի է’

761

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգը պաշտպանելու Ռուսաստանի քաղաքականութունը «բարոյապես թերարժեք է», հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը՝ մեկնաբանելով հոկտեմբերի 10-ին թուրքական իշխանությունների կողմից առգրավված ինքնաթիռի հետ կապված միջադեպը։

Հիշեցնենք, որ ուրբաթ Ռուսաստանը հայտարարել էր, որ Մոսկվայից Դամասկոս մեկնող ինքնաթիռը հակաօդային պաշտպանության համար նախատեսված էլեկտրոնային սարքավորումներ էր տեղափոխում, ինչը չի հակասում միջազգային կոնվենցիաներին։

Պետդեպի ներկայացուցիչը այս հայտարարության առնչությամբ նշել է, թե Ռուսաստանի գործողություններն իրոք չեն հակասում միջազգային իրավունքի նորմերին, քանի որ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներ Ռուսաստանն ու Չինաստանը արգելափակել են Ասադի ռեժիմի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձեւը։  «Սակայն այս քաղաքականությունն, այնուամենայնիվ, քաղաքականապես թերարժեք է», — ավեացրել է Վիկտորիա Նուլանդը։

 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահը հանդիպել է Արա Աբրահամյանին ‘
Հաջորդ հոդվածը‘Սուպերգործակալի մասին պատմող ֆիլմաշարի լավագույն կինոնկարը ‘