‘
Արտերկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիները չեն քվեարկում դեսպանատներում, այլ նախապես ստանալով քաղաքացիների բացակայության թերթիկներ այն հասցեով, որտեղ գտնվում են՝ քվեարկում ու հյուպատոսական ծառայության միջոցով այդ թերթիկները ետ են ուղարկում Միացյալ Նախանգներ: Այդ մասին, ի պատասխան iLur.am-ի թղթակցի այն հարցին, թե Հայաստանում գտնվող քանի՞ ԱՄՆ քաղաքացի է մասնակցել նախագահի ընտրություններին, հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մամլո խոսնակ Թագուհի Ջահուկյանը:
Ըստ խոսնակի՝ ամերիկացիները քաղաքացիների բացակայության թերթիկներն ստանում են նախօրոք, սակայն ֆիքսված չէ այն ստանալու հստակ ժամանակամիջոցը:
Նշենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները կայանում են այսօր՝ նոյեմբերի 6-ին:
‘