‘Այսօր՝ փետրվարի 28-ին սպասվող իրադարձությունները’

684

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ փետրվարի 28-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հերթական հանրահավաքը կանցկացնի Ազատության հրապարակում: Հանրահավքը կմեկնարկի ժամը 17-ին: Մինչ այդ Հովհաննիսյանը կլինի Չարենցավանում, Բյուրեղավանում, Նոր Հաճնում, Աբովյանում:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում արտահերթ նիստում կքննարկվի քաղաքացի Լուսինե Պետրոսյանի դիմումը, որով պահանջվում է չեղյալ համարել թիվ 25 ԸԸՀ-ի N 63-Ա որոշումը:

Երևանում կգործարկվեն նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները: Դրանք, մասնավորապես տեղակայված են Գայի պողոտա-Մոլդովական փողոց, Պուշկինի փողոց-Նալբանդյան փողոց (Սախարովի հրապարակ), Էրեբունու փողոց-Ազատամարտիկների փողոց, Վարդանանց փողոց-Ալեք Մանուկյան փողոց, Իսակովի պողոտա-Աթենքի փողոց, Երվանդ Քոչարի փողոց-Խորենացու փողոց-Տիգրան Մեծի պողոտա («Տաշիր» առևտրի կենտրոնի դիմաց) և Հրաչյա Քոչարի փողոց-Բաղրամյան պողոտա-Կիևյան փողոց-Հակոբ Հակոբյան փողոց-Կասյան փողոց (Բարեկամության հրապարակ) խաչմերուկներում:

Հազվադեպ հիվանդությունների միջազգային օրվա կապակցությամբ Հայկական Արյունաբանական Ասոցիացիան կազմակերպում է «Հազվադեպ հիվանդությունները Հայաստանում» խորագրով մեկօրյա գիտական սեմինար: Միջոցառման աջակիցներնն են ՀՀ Առողջապահության Նախարարությունը, ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը, Մ. Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարանը, «Նեյրոհերեդիտար հիվանդությունների» Ասոցիացիան:

Կկայանա Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնին նվիրված մամուլի ասուլիս: Փառատոնը կազմակերպում է Բրիտանական խորհուրդը` ՀՀ-ում Բրիտանական դեսպանատան եւ ԱրմենՏել ՓԲԸ-ի (ապրանքանիշը` Beeline) աջակցությամբ: Ասուլիսին կմասնակցեն ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը եւ ԱրմենՏել ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:

Նախորդ հոդվածը‘ԵՊՀ դասախոսները պահանջում են ռեկտորի օգնականի հրաժարականը’
Հաջորդ հոդվածը‘ Ուրիշի ընկերուհու մասին վատ արտահայտվելու հետևանքով քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել’