‘Այս պարագայում մասնավորին ավելի շատ եմ վստահում, քան պետությանը. Ռուբեն Բաբայանը՝ ԱԳՆ շենքի մասին ‘

1024

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ասում է, որ այնքան էլ չի հասկանում ԱԳՆ շենքի վաճառքի շուրջ ստեղծված աղմուկի իմաստը, քանի որ, ըստ նրա, քաղաքի կենտրոնը պետք է լինի մշակութային, ու գերատեսչությունները պետք է վերանան քաղաքի կենտրոնից:

«Նախարարներն էլ կտեսնեն՝ ինչ է կատարվում արվարձաններում: Մշակույթի նախարարությունում մի սենյակում 15 մարդ է նստում, հնարավոր չէ աշխատել: Թող տանեն Հարավ-Արևմտյան թաղամաս»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բաբայանը:

Նրա խոսքով՝ լավ կլիներ նախարարության փոխարեն ինչ-որ մշակութային շենք լիներ, բայց եթե ընտրելու հարց լինի՝ նախարարություն, թե հյուրանոց, ապա պատասխանը Բաբայանի համար միանշանակ է՝ հյուրանոց:

«Այն, որ շենքն անցնում է մասնավորի ձեռքը, ոչ մի վտանգ չեմ տեսնում: Այս պարագայում մասնավորին ավելի շատ եմ վստահում, քան պետությանը: Տեղացի օլիգարխներից մեկը չէ ձեռք բերողը»,- ասաց Բաբայանը:

Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստի ժամանակ որոշում կայացվեց ԱԳՆ շենքը վաճառել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՓԲԸ-ին:

Նախորդ հոդվածը‘Աղվան Վարդանյան. Եթե Օսկանյանը չմտներ քաղաքականություն, դատախազը չէր մտնի խորհրդարան ‘
Հաջորդ հոդվածը‘Հեղինե Բիշարյան. ՀԱԿ երիտասարդներն են ծեծել ոստիկաններին ‘