‘Անդրիաս Ղուկասյանը հնարավոր է վրան խփի’

1035

Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի պետ Անդրեյ Աղամալյանը ներկայացրել է մանրամասներ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանին կատարած այցի վերաբերյալ: 

«Այսօր առավոտյան այցելել ենք Անդրեաս Ղուկասյանին, հետաքրքվել նրա առողջական վիճակի մասին: Ա. Ղուկասյանը միայն մտահոգություն էր հայտնել եղանակային պայմանների վատաթարացման վերաբերյալ, ինչը կարող էր հանգեցնել վրան տեղադրելու անհրաժեշտությանը: 

Վրանի տեղադրելու հետ կապված հայտնել ենք Պաշտպանի դիրքորոշումը և պատրաստակամություն հայտնել, անհրաժեշտության դեպքում, հնարավորինս աջակցել: Մինչդեռ լրատվամիջոցներում ակտիվ տարածվում է այն տեղեկատվությունը, թե իբր Պաշտպանի աշխատակազմը «ԽՈՍՏԱՑԵԼ է Անդրեաս Ղուկասյանին վրան տրամադրել»: 

ՀԳ. Պաշտպանի աշխատակազմը վրան չի տրամադրում», գրված է ՄԻՊ մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘«Ազատ դեմոկրատները» թեկնածուներից որևէ մեկին չեն սատարելու’
Հաջորդ հոդվածը‘Գուտի. Նորմալ է, երբ «Ռեալում» հակասություններ են լինում’