‘Գուտի. Նորմալ է, երբ «Ռեալում» հակասություններ են լինում’

747

Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Գուտին իր տեսակետն է հայտնել «արքայական» ակումբում տեղ գտած իրավիճակի մասին.

«Ես չեմ հավատում, որ խաղացողները եկել են ակումբի նախագահի մոտ եւ Մոուրինյոյի հետ կապված վերջնագիր ներկայացրել: Մարզիչի ապագան որոշում է ակումբը, այլ ոչ թե՝ խաղացողները: Դա նորմալ է, որ թիմում չհասկացվածության պահեր են լինում, բայց երբ նրանք սկսեն հաղթել, իրենք էլ դրանով կպարգեւատրվեն: Եթե ֆուտբոլիստները այլեւս չեն կարողանում տանել Մոուրինյոյին, ապա այդ խնդիրը լուծելու համար ժամանակ կա»,- Գուտիի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Անդրիաս Ղուկասյանը հնարավոր է վրան խփի’
Հաջորդ հոդվածը‘Սկոլարին Ռոնալդինյոյի կարիքն ունի ‘