‘Անհայտ անձինք հրկիզել են «Շրջանների կուսակցության» գրասենյակը Լվովում’

603

Երեքշաբթի գիշերն անհայտ անձինք հրկիզել են ուկրաինական իշխող «Շրջանների  կուսակցության» գրասենյակը, հաղորդում է ուկրաինական УНИАН գործակալությունը՝ հղում անելով կուսակցության մարզային կազմակերպությանը: Ինչպես հաղորդել են Ուկրաինայի ՆԳՆ գլխավոր վարչության հասարակայնության հետ կապերի բաժնից, երեքշաբթի գիշերը կուսակցության գրասենյակից տագնապի ազդանշան է ստացվել, պետական պահպանության ծառայությունից  կարգախումբ է մեկնել դեպքի վայր, որտեղ պարզվել է, որ անհայտ չարագործները կոտրել են գրասենյակի պատուհանի ապակին և դյուրավառ  խառնուրդ են նետել ներս:

Կուսակցությունում նշել են, որ սա Լվովի շրջանում նմանատիպ առաջին դեպքը չէ. անցյալ տարվա ընթացքում կուսակցության գրասենյակները բազմիցս հրկիզվել և վնասվել են, հաղորդում է РИА Новости-ն: 

Նախորդ հոդվածը‘Միջազգային միջնորդների վեցյակի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը կկայանա Ալամաթիում’
Հաջորդ հոդվածը‘Իվանիշվիլին մեծ հույսեր ունի «մեծ հարեւանի»՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում’