‘Անձնագրային և վիզաների վարչության անձնակազմը կաշխատի նաև տոնական օրերին’

774

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը 2012 թ. դեկտեմբերի 25-ից մինչև 2013 թվականի հունվարի 4-ն է, ուստի նշված ժամանակահատվածում, ամանորյա տոների կապակցությամբ՝ ոչ աշխատանքային օրերին, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության    (ք. Երևան, Մաշտոցի 13ա) անձնակազմը աշխատելու է հերթափոխով` ՀՀ Նախագահի թեկնածուներին վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու  և վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու տեղեկանք տրամադրելու և թեկնածուներին անհրաժեշտության դեպքում անձնագրային ծառայություններ մատուցելու նպատակով, հաղորդում է ոստիկանության մամլո ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Իրանի քաղաքացի բեռնատարի վարորդը վրաերթից մահացել է’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի 2012 թվականի լավագույն մարզիկ է ճանաչվել Արսեն Ջուլֆալակյանը’