‘Աշխարհի ամենահայտնի ճոպանուղին 100 տարեկան է’

1254

Այս տարի լրանում է Ռիո դե Ժանեյրոյի Շաքարե գլուխ լեռան գագաթը տանող՝ աշխարհի ամենահայտնի ճոպանուղու կառուցման 100-ամյակը: Բրազիլական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հոբելյանի օրը ճոպանուղու ղեկավարությունը պատրաստվում է երկու հազար բաժին տոնական թխվածք հյուրասիրել այցելուներին:

Ամեն տարի Լատինական Ամերիկայի առաջին ճոպանուղին հյուրընկալում է միլիոնից ավելի զբոսաշրջիկների, որոնք աշխարհի տարբեր ծայրերից գալիս են Շաքարե գլխի գագաթից զմայլվելու «հիասքանչ քաղաքով» (այդպես են անվանում Ռիո դե Ժանեյրոն):

Ճոպանուղին, որի ուղևոր են եղել Ալբերտ Էյնշտեյնը, Ջոն Քենեդին և որտեղ չարի դեմ պայքարել է ամենակարող Ջեյմս Բոնդը,  իր թափանցիկ  խցիկներով և բարձրությամբ  համարվում է աշխարհի ամենավտանգավորներից մեկը:

Մեծահասակի համար ճոպանուղու՝ երկու ուղղությամբ տոմսն արժե 53 ռեալ (գրեթե 25 դոլար):

Լատինական Ամերիկայում առաջին, իսկ աշխարհում թվով երրորդ (ավելի վաղ արդեն բացվել էին Իսպանիայի և Շվեյցարիայի ճոպանուղինեը) ճոպանուղու պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1912 թ. հոկտեմբերի 27-ին: Սկզբում «տրանսպորտային միջոցի» խցիկները փայտյա էին և տեղափոխում էին 20 մարդ: 1975 թ. խցիկները փոխվեցին և դարձան ալյումինե, իսկ տարողունակությունը ավելացավ 3 անգամ:

Նախորդ հոդվածը‘Անգլիայի Պրեմիեր-լիգայի հանդիպումներին ներկա է եղել 1 միլիոն արտասահմանցի’
Հաջորդ հոդվածը‘Հրադադար սիրիական ձևով. առաջին իսկ օրը` 146 զոհ’