‘Աջակցություն սիրահայությանը՝ Հեռուստամարաթոն-2012 դրամահավաքի շրջանակներում ‘

735

Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունը հայտարարում է, որ Հեռուստամարաթոն-2012 դրամահավաքի շրջանակներում Հայաստանի եւ Արցախի նվիրատուների կողմից նվիրաբերված գումարի 10%-ը կուղղվի մեր սիրիահայ եղբայրների հրատապ կարիքներին: 

Նույնպիսի հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը, որը նույն նպատակին կուղղի նոյեմբերի 15-18-ն անցկացվող ավանդական հեռախոսամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարի 10%-ը: 

Ինչ վերաբերում է Հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմնի բարերաների կողմից նվիրաբերված գումարներին, ապա միայն հեռուստամարաթոնի օրը` նոյեմբերի 22-ին, հայտարարված գումարների 10%-ը կօգտագործվի Հայաստանում հանգրվանած սիրիահայերի առաջնային կարիքները հոգալու նպատակով, ասվում է Հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Անգլիացի երգիչ և կոմպոզիտոր Ջեյմս Բլանթը ավարտել է երաժշտական կարիերան (տեսահոլովակ)’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ դեսպան. ԵՄ-ՀՀ հետագա համագործակցությունը կախված կլինի նախագահական ընտրություններից’