‘
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հայտարարած համընդհանուր համաներումը կազդի ոչ ծանր հանցագործությունների համար դատապարտված բոլոր անձանց վրա, բացի «ահաբեկիչներից» (այդպես են Սիրիայում անվանում ընդդիմադիր բանակի ներկայացուցիչներին), փոխանցում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Այսպիսով՝ Ասադի հայտարարած համաներումը կազդի քրեական հանցանքների համար դատապարտված անձանց վրա ևս: Հատկապես ծանր հանցագործությունների համար պատիժ կրող քաղաքացիները ներում կստանան պատժի ժամկետների կրճատման տեսքով: Իսկ մահապատժի դատապարտվածները հնարավորություն կունենան պատժի այս ձևը փոխել աքսորով կամ ցմահ ազատազրկմամբ, հայտնում է РБК լրատվական ծառայությունը:
‘