‘ԱՎԾ. 2013թ. նոյեմբերին տնտեսական ակտիվությունը նվազել է 10,3 տոկոսով’

769

Տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2013 թվականի նոյեմբերին նվազել է 10.3%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, որոնք ներկայացնում է ԱրմԻնֆո գործակալությունը,  նոյեմբերին տնտեսական ակտիվության նվազումը հիմնականում պայմանավորված է եղել գյուղատնտեսության ապրանքների համախառն ծավալի անկումով` 48.4 %, ինչպես նաև սպասարկման ոլորտում 4.8% անկումով, արդյունաբերության ոլորտի` 2.9% նվազումով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների`3,4 % նվազումով: Առևտրի ընդհանուր ծավալը հաշվետու ամսվա ընթացքում աճել է 2%, իսկ շինարարության ոլորտում աճը կազմել է 25.5 %:

Աղբյուրի համաձայն, բացարձակ արտահայտությամբ գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նոյեմբերին կազմել է 68.4 մլրդ դրամ ($ 168.8 մլն), բնակչությանը մատուցվող ծառայությունների ծավալը`86.3 մլրդ դրամ ($ 405.01 մլն), արդյունաբերական արտադրանքի ծավալը`114.8 մլրդ դրամ ($ 283.4 մլն ), էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է 613.8 մլն կՎտժ, առեւտրի ծավալը` 216 մլրդ դրամ ($ 533.4 մլն), շինարարության ծավալը` 62.2 մլրդ դրամ ($ 153.6 մլն): Արդյունաբերական ապրանքների գների ինդեքսը նոյեմբերին նվազել է 0,4%, իսկ սպառողական գների ինդեքսն աճել է 0,9 %:

Ըստ վիճակագրության, հունվար — նոյեմբերին տնտեսական ակտիվությունը երկրում տարեկան կտրվածքով աճել է 3,1%, շնորհիվ արդյունաբերական արտադրության`7,1 %, մինչև 1,108 տրլն. դրամ ($ 2,7 մլրդ ), գյուղատնտեսական արտադրանքի` 6,1%, մինչև 857,4 մլրդ դրամ ($ 2 մլրդ), ծառայությունների`2.9 %, մինչև 917 մլրդ դրամ ($ 2,2 մլրդ), առևտրի ծավալի`1,6 %, մինչև 1,972 տրլն . դրամ ($ 4.8 մլրդ): Տեսանելի ապագայում անկում է նախատեսվում էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում` 4,3%, մինչև 6911,4 մլն կՎտժ և շինարարության ոլորտում` 8.5%, մինչև 356,5 մլրդ դրամ ($ 869.5 մլն ):

Միևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2013 թվականի հունվար – նոյեմբերին տարեկան կտրվածքով աճել է 5.2%, կազմելով 2.2 տրլն. դրամ ($ 5.3 մլրդ ), իսկ միայն սեպտեմբերին` 237.7 մլրդ դրամ ($ 586.8 մլն), ամսական աճը` 0.1 %: Դրա կառուցվածքում արտահանման ծավալը տարեկան կտրվածքով աճել է 8.4 %, մինչև 552.8 մլրդ դրամ ($ 1,3 մլրդ), սեպտեմբերի աճը` 4.9 %, մինչև 53.9 մլրդ դրամ ($ 133.2 մլն), իսկ ներմուծումը տարեկան կտրվածքով աճել է 4.2 %, մինչև 1.6 տրլն.դրամ ($ 4 մլրդ), սեպտեմբերի անկումը` 1.2 % , մինչև 183.8 մլրդ դրամ ($ 453.6 մլն):

ՀՀ դրամի միջին կշռված փոխարժեքը 2013 թվականի հունվար – նոյեմբերին կազմել է  410.02 դրամ / 1 դոլար, իսկ միայն նոյեմբերին` 405.01 դրամ / $ 1: -կ-

 

Նախորդ հոդվածը‘Արթուր Գրիգորյան. Եվրաասոցացման գործընթացը և սոփեստության ժամանակները’
Հաջորդ հոդվածը‘Մեսսի — «Բարսելոնա». Իրական է արդյոք բաժանման վտանգը’