Արայիկ Մանուկյան. «Պատիվ է Լևոն Տեր-Պետրոսյան մտածողի ժամանակակիցը լինելը

620

Արայիկ Մանուկյանը Ֆեյսբուքում գրում է.

«Պատիվ է Լևոն Տեր-Պետրոսյան մտածողի, պետության առաջնորդի, քաղաքական գործչի, մարդու, անհատի ժամանակակիցը լինելը։

Պատիվ է, որ բախտ եմ ունեցել լինելու նրա մեծ թիմում՝ երբևէ չլինելով կուսակցական։ Նա այդպիսին էր։

Պատիվ է, որ առիթ եմ ունեցել բազում անգամներ լսելու նրան, զրուցելու նրա հետ, սովորելու նրա քաղաքական մտածողությունից, լայնախոհությունից, իրատեսությունից, պետության ու պետականության ընկալումներից։

Առաջնորդ, որ եղավ ու մնում է «Ով խառնվում է քաղաքականությանը՝ նա պետք է պատրաստ լինի և՛ օրհնանք, և՛ անեծք լսելու: Ով պատրաստվում է ազգին ծառայել՝ նա ազգից պարգևներ ակնկալելու կամ նրանից խռովելու իրավունք չունի» դավանանքի կրողը։Երջանիկ եմ, որ հարյուրավոր անգամներ նրա շնորհիվ ապրել եմ պետության, անկախ երկրի, պետությանդ նկատմամբ հարգանքի ու ակնածանքի առանձնաշնորհյալ զգացողությունը աշխարհի հզորների կողմից ու օտար հողերում։

Առողջություն ու երկարակեցություն եմ մաղթում Նախագահին։ Այսօր նրա ծննդյան օրն է»։

Նախորդ հոդվածըԼուկաշենկոն դեմ է, որ խաղաղապահ զորակազմին «օկուպանտ» անվանեն
Հաջորդ հոդվածըՎահրամ Աթանեսյան. «Բարձունքներ, որոնց, ցավոք, ոչ միայն հասու, այլեւ արժանի չէինք