‘
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հանրակրթական ուսումնական հաստատություններում վերսկսվել է դասապրոցեսը:
Հիշեցնում եմ, որ դպրոցներում ԽՍՏԻՎ արգելված է աշխատանքային տետրերի, քարտեզների, ատլասների և այլ ուսումնաօժանդակ նյութերի վաճառքը:
Գումար կարող է գանձվել միայն իմ հրամանով հաստատված դասագրքերի համար` ըստ գործող կարգի:
Գումարի չափը և գրքերի անվանացանկը պետք է փակցված լինեն դպրոցում:
Այն ծնողները, որոնք իրականում ցանկություն ունեն իրենց երեխաների համար ձեռքբերել լրացուցիչ ուսումնական նյութեր, պետք է օգտվեն համապատասխան գրախանութներից:
ՀՀ ԿԳՆ \”Թեժ գիծը\” շարունակում է ընդունել զանգեր դպրոցներում ապօրինի դրամահավաքի հետ կապված»:
‘