‘Արմեն Ռուստամյան. Մեծամասնության այս քայլը արհամարհանք է ԱԺ-ի նկատմամբ’

1118

«Մեծամասնության այս քայլը արհամարհանք է ԱԺ-ի նկատմամբ: Մեծամասնության ներկայանալը պարտավորություն էր, ոչ թե իրավունք: Մեծամասնությունն այդ տարրական բանը չգիտի, որ պետք է գային և ներկայանային նիստին: Այս քայլով ԱԺ դերակատարությունը զրոյացվում է»: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` խոսելով ԱԺ արտահերթ նիստը ՀՀԿ-ի կողմից բոյկոտելու ու քվորում չապահովելու մասին:
Ռուստամյանի խոսքով` պարտավորության խախտում կա ոչ միայն պատգամավորների, այլև` ԱԺ նախագահության կողմից:
«Այս հարցով պատրաստվում ենք դիմել էթիկայի հանձնաժողովին: Կամ պետք է ասեն, որ բոլորն իրար հետ` ղեկավարության հրահանգով, հիվանդացել էին, բժշկի թուղթ բերեն, կամ պետք է ասեն, որ պարզապես թքած ունեն օրենքների վրա և, ի լուր ողջ հասարակության, ասեն՝ մենք մեր պարտականությունները չենք կատարում»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ շեշտելով, որ սրանով մեծամասնությունը ցույց է տալիս իր անպատասխանատու լինելը: 

Նախորդ հոդվածը‘Հովհաննես Սահակյան. Իրենք գիտեն` ովքեր են փախչում և երբ’
Հաջորդ հոդվածը‘Մարդիկ հավաքվում են ԱԺ շենքի մոտ ‘